Jump to content

Ֆիլիպ Ժակոտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Ժակոտե
ֆր.՝ Philippe Jaccottet
Ծնվել էհունիսի 30, 1925(1925-06-30)[1][2][3][…]
ԾննդավայրՄուդոն[4][5]
Վախճանվել էփետրվարի 24, 2021(2021-02-24)[6][4][5] (95 տարեկան)
Վախճանի վայրԳրինյան[4][5]
ԳերեզմանԳրինյան
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Ֆրանսիա
ԿրթությունԼոզանի համալսարան
Ժանրերբանաստեղծություն և էսսե
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Եվրոպական ազատությունների համար մտավորականների կոմիտե
Պարգևներ
ԱմուսինAnne-Marie Jaccottet?
ԱզգականներFlorian Rodari?
 Philippe Jaccottet Վիքիպահեստում

Ֆիլիպ Ժակոտե (ֆր.՝ Philippe Jaccottet, հունիսի 30, 1925(1925-06-30)[1][2][3][…], Մուդոն[4][5] - փետրվարի 24, 2021(2021-02-24)[6][4][5], Գրինյան[4][5]), շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։

Ծնվել է 1925 թվականին Վոյի կանտոնի Մուդոն գյուղում։ Լոզանի համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո նա մի քանի տարի ապրել է Փարիզում և աշխատել «Մերմո» հրատարակչությունում։ 1953 թվականին ամուսնանալուց հետո հաստատվել է Գրինյանում (Ֆրանսիա)։ Բազմաթիվ թարգմանություններ է արել Հոմերոսից, Պլատոնից, Պետրարկայից, Ֆրիդրիխ Հյոլդեռլինից, Լուիս դը Գոնգորաից, Ջակոմո Լեոպարդիից, Ռայներ Մարիա Ռիլկեից, Մուսիլից և Ջուզեպպե Ունգարետիից։

Նրա ամենահայտնի գործերն են «Գիշերաբու և այլք», «Բնապատկեր՝ բացակա դեմքերով», «Խոհեր՝ ամպերի ներքո»։ Նա «Սեմեզոն» անունով մի ամբողջ շարք է հրատարակել։ Նրա ստեղծագործությունների մեծ մասի հրատարակիչը «Գալիմարն» է։ Ժակոտեն նաև քննադատական մի խոշոր երկի հեղինակ է, որն ներառում է ժամանակագրական և չափածո գործեր։

Ապրում է Գրինյանում[9]։

Ֆիլիպ Ժակոտեն հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բնապատկերներ՝ բացակա դեմքերով; Արձակ՝ օձով։ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 86-107։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Ժակոտե» հոդվածին։